«Ութ տարի ՀՀ ներկա միահեծան իշխանության պայմաններում ապրելով՝ մենք համոզվել ենք, որ այս վարչակազմին երբեք ոչինչ հետ չի պահում որևէ պատրվակ գտնելու՝ մարդկանց իրենց իրավունքներից զրկելու»,-«Հանրային դաշինք» քաղաքացիական նախաձեռնության և «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման նախաձեռնությամբ անցկացված «Ընտրական իրավունքի սահմանափակումները՝ միահեծան իշխանության պայմաններում» թեմայով հանրային քննարկման ժամանակ ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Աննա Կոստանյանը։
Անդրադառնալով Ընտրական օրենսգրքի այն փոփոխությանը, որի հետևանքով արտերկրում բնակվող ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ կարող են զրկվել ընտրական իրավունքից, նկատեց՝ չի բացառվում, որ այս իշխանությունները հետո էլ որոշեն, որ ընտրելու իրավունք չունեն կոնկրետ գույնի հագուստ կրող անձինք․ «Վաղը մյուս օրը կարող են, օրինակ՝ որոշել, որ վարդագույն վարտիք կամ սպիտակ կոշիկներ կրող մարդիկ ընտրելու իրավունք չունեն։ Թվում է՝ հասարակության մոտ ապատիա է, բայց ոչինչ՝ թող զվարճանան, կուտակված հոգնությունը թոթափեն, պատրաստվեն լուրջ, գուցե երկարատև պայքարի»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































