Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե խոսենք Ադրբեջանի և Հայաստանի միջև եղած, այդ թվում՝ սառեցված հակամարտության մասին, ապա դրա էությունն ու ծագումը մեզ համար լիովին պարզ էին․ Տոկաևը՝ Պուտինին

Հուլիս 26,2026 10:50 Share

«Ա1+» – Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն Օմսկում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Զրույցի ընթացքում Տոկաևն ասել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության բնույթը շատերի, այդ թվում՝ իրենց համար, ամբողջությամբ հասկանալի չէ։

«Այս հակամարտության բնույթը շատերի, այդ թվում՝ նաև մեզ համար ամբողջությամբ հասկանալի չէ։ Օրինակ՝ եթե խոսենք Ադրբեջանի և Հայաստանի միջև եղած, այդ թվում՝ սառեցված հակամարտության մասին, ապա դրա էությունն ու ծագումը մեզ համար լիովին պարզ էին․ դրանք խոր պատմական արմատներ ունեին։ Իսկ այստեղ շատ դժվար է հասկանալ, թե որն է հակամարտության իրական բնույթը»,- ասել է Տոկաևը։

Նա ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության պատմական նախադրյալները հստակ էին, մինչդեռ քննարկվող ներկայիս հակամարտության դեպքում իրավիճակը, նրա գնահատմամբ, էապես տարբերվում է։

Տոկաևը Պուտինի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է վերադառնալ «ստամբուլյան բանաձևին»՝ Ուկրաինայի հարցով համաձայնության հասնելու համար։

«Թերևս, արդեն արժե սառեցնել այս հակամարտությունը և վերադառնալ Ստամբուլյան բանաձև 2.0-ին, քանի որ այնտեղ զգալի արդյունքներ էին ձեռք բերվել»,- ասել է նա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել