Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենքների փաթեթ, որը խստացնում է Ռուսաստանում միգրանտների գտնվելու կանոնները

Հուլիս 26,2026 17:57 Share

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենքների փաթեթ, որը խստացնում է Ռուսաստանում միգրանտների գտնվելու կանոնները,  հաղորդում է РИА Новости-ն։։

Նոր կարգավորումների համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիները պարտավոր կլինեն ապահովել իրենց և իրենց ընտանիքի անդամներին՝ տվյալ տարածաշրջանի համար սահմանված կենսապահովման նվազագույնից ոչ պակաս մակարդակով՝ հաշվի առնելով տարածաշրջանային գործակիցը։ Միևնույն ժամանակ, այդ գումարը չի կարող գերազանցել տվյալ տարածաշրջանում միջին ամսական աշխատավարձը։

Եթե միգրանտը միաժամանակ աշխատում է Ռուսաստանի մի քանի սուբյեկտներում, ապա հաշվարկը կկատարվի այն տարածաշրջանի ցուցանիշի հիման վրա, որտեղ սահմանված պահանջն ամենաբարձրն է։

Օրենքը նաև նախատեսում է միգրանտների եկամուտների վերահսկման նոր մեխանիզմ։

Հարկային մարմինները ՆԳՆ-ին կտրամադրեն տեղեկություններ միգրանտների եկամուտների մասին՝ նրանց Ռուսաստանում գտնվելու 3, 6, 9 և 12 ամիսների ավարտին։ Սոցիալական հիմնադրամը, իր հերթին, կփոխանցի տվյալներ նրանց աշխատանքային գործունեության վերաբերյալ։

Եթե պարզվի, որ օտարերկրյա քաղաքացու եկամուտը սահմանված նվազագույն մակարդակից ցածր է, նրա աշխատանքային պայմանագիրը կհամարվի դադարեցված, իսկ Ռուսաստանում նրա գտնվելու թույլատրելի ժամկետը կկրճատվի։

Բացի այդ, օրենքով երկարաձգվում է նաև միգրանտների երեխաների՝ այդ թվում որդեգրված կամ խնամակալության տակ գտնվող երեխաների, ժամանակավոր գտնվելու ժամկետը։ Այն կերկարաձգվի այնքան ժամանակ, քանի դեռ գործում է ծնողի աշխատանքային արտոնագիրը (պատենտը), սակայն ոչ ուշ, քան մինչև երեխայի 18 տարին լրանալը։

Երեխայի գտնվելու ժամկետը երկարաձգելու համար ծնողը պարտավոր կլինի կատարել եկամտային հարկի կանխավճար՝ հաշվի առնելով յուրաքանչյուր երեխայի համար սահմանված վճարը։ Եթե աշխատանքային արտոնագիրը (պատենտը) չերկարաձգվի կամ չեղարկվի, օտարերկրյա քաղաքացին պարտավոր կլինի իր երեխաների հետ միասին 15 օրվա ընթացքում լքել Ռուսաստանի տարածքը։

18 տարին լրացած միգրանտը պարտավոր կլինի 30 օրվա ընթացքում հեռանալ Ռուսաստանից, բացառությամբ երկու դեպքի․

  • եթե նա ունի Ռուսաստանում օրինական բնակության իրավունք,
  • կամ եթե նույն 30-օրյա ժամկետում դիմի աշխատանքային արտոնագիր (պատենտ) ստանալու համար և կատարի եկամտային հարկի (ՆԴՖԼ) անհրաժեշտ կանխավճարը։

Ընդ որում, այս դեպքում կրթության մասին փաստաթուղթ ներկայացնելու պահանջ չի լինի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031