Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետ Կոնջորյանի ծեծի դեպքով ձերբակալվածներից մեկը ՔՊ-ական ավագանու անդամն է

Հուլիս 27,2026 16:53 Share

Aravot.am-ի տեղեկություններով՝ Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանի ծեծի դեպքով ձերբակալվածներից մեկը Աբովյան համայնքի ՔՊ-ական ավագանու անդամ Նաիրի Հակոբյանն է։

Հիշեցնենք, որ լրատվամիջոցները տարածել են տեսագրություն և տեղեկություն, թե ինչպես է ծեծի դեպքից առաջ Ավետ Կոնջորյանը մեքենայով շրջում Նաիրի Հակոբյանի տան մոտով ու սեռական բնույթի հայհոյանքներ ուղղում Հակոբյանի ընտանիքի անդամներին:

Իրավապահներն առայժմ չեն հայտնում ձերբակալված երկրորդ անձի ինքնությունը:

Մեզ փոխանցեցին, որ իրավապահները, նախքան այս գործով երկրորդ անձին ձերբակալելը, որպես հնարավոր ձերբակալվողներ դիտարկում էին հինգ անձանց, որոնց հնարավոր մեղքն ու առնչությունը դեպքին դեռևս քննարկվում է։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Ավետ Կոնջորյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել