Հայաստանի ձուկ և ձկնամթերք արտադրողների համար սկսվում է նոր շրջափուլ։
Հայ արտադրողների մուտքը դեպի ԵՄ շուկա առավել հեշտ և սահուն դարձնելու համար հուլիսի 24-ին Հայաստանում ձկան և ձկնամթերքի արտոդրողները մասնակցել են իրազեկման առցանց միջոցառման, որտեղ քննարկել են ԵՄ արտահանման թույլտվություն ստանալու գործընթացը և գործնական հարցեր։
Այս միջոցառումը ոլորտի համար իրականացվող իրազեկման միջոցառումների շարքի մասն է, որի շրջանակում հայ տնտեսվարողներին մանրամասն ներկայացվել են Եվրոպական միության շուկա մուտք գործելու բոլոր հիմնական պայմանները՝ անհրաժեշտ փաստաթղթերը, դիմումների ներկայացման և ստուգման ընթացակարգերը, ինչպես նաև ԵՄ կողմից սահմանված ներմուծման պահանջները։
«Եվրոպական միության Առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում («TRACES») գրանցումը հայկական ընկերությունների համար բացում է ոչ միայն ԵՄ 27 անդամ պետությունների շուկաներ, այլ նաև այս համակարգի ստանդարտները ընդունող մի շարք այլ երկրներ, ինչպիսիք են Մոլդովան, Ուկրաինան, Իսրայելը և այլն», – նշել է Միջազգային առևտրի կենտրոնի խորհրդատու Կարեն Ազարյանը։
Կարդացեք նաև
Եվրոպական միությունը 2025 թվականի մարտի 16-ին Հայաստանից դեպի ԵՄ ձկան և ձկնամթերքի արտահանման թույլտվություն տվեց։
Նախորդող ամիսներին ԵՄ կողմից ֆինանսավորվող Միջազգային առևտրի կենտրոնի կողմից իրականացվող ծրագրի միջոցով սերտորեն համագործակցել է Էկոնոմիկայի նախարարության և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) հետ և գրանցել զգալի արդյունքներ՝
– 2026 թվականի հուլիսի 16-ին ՀՀ կառավարությունը հաստատել է դեպի ԵՄ ձկան և ձկնամթերքի արտահանման կարգը,
– Հայ տնտեսվարողները սկսել են դիմել՝ դեպի ԵՄ ձուկ և ձկնամթերք արտահանելու թույլտվություն ստանալու համար,
– Հայաստանում տվյալ ոլորտի պատրաստվածությունը հասկանալու համար արդեն իսկ իրականացվել է բազային գնահատում,
– Հայ արտադրողներից ոմանք մասնակցել են Բարսելոնայում կայացած «Seafood Expo Global» ձկնամթերքի միջազգային ցուցահանդեսին և կապեր հաստատել ոլորտի փորձագետների և եվրոպացի գնորդների ու ներկրողների հետ,
– Ընդհանուր առմամբ, կատարված բոլոր աշխատանքներն օրենսդրական, ինստիտուցիոնալ և օպերացիոն կարգավորումների հիմք են դարձել Հայաստանից դեպի ԵՄ ձկան և ձկնամթերքի արտահանումը հնարավոր դարձնելու համար։
ԵՄ–ն շարունակելու է լինել Հայաստանի կողքին իր որոշումների ու զարգացման ճանապարհին՝ հիմնվելով համընդհանուր արժեքների, տեսլականի, հարգանքի ու հավասարության վրա։
Եվրոպական միության հայաստանյան գրասենյակ


















































