Կառավարության շենքի մոտ ցույց անող «Մուլտի կոնցեռն» ընկերության խմբի աշխատակիցներին այսօր ընդունել է ՀՀ կառավարության դիմումների քննարկման, քաղաքացիների հետ հետադարձ կապի մշտադիտարկման և գնահատման վարչություն պետ Համլետ Նազարյանը։ Նա հստակ պատասխաններ չի կարողացել տալ ցուցարարներին, միայն ասել է, որ խնդիրը բարդ է, իրենք ուշի-ուշով հետեւում են գործընթացներին եւ կփորձեն սեղմ ժամկետներում հարցերին լուծումներ տալ։
Ցուցարարների պահանջն է՝ բացել իրենց աշխատատեղերը եւ վարկային արտոնություններ տալ, քանի որ իրենց մեղքով չէ, որ ուշացրել են վարկային վճարումները։
Կարդացեք նաև
Արդեն տեղեկացրել ենք, որ կառավարության շենքի մոտ են հավաքվել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցները։ Հիշեցնենք՝ Գագիկ Ծառուկյանը կալանավորված է, իսկ նրան պատկանող ընկերությունների մեծ մասը փակվել է, կառավարությունը դրանք ազգայնացնելու գործընթաց է սկսել։
«Եթե այնտեղ ձեր վերադասները հայեր են, երկուշաբթի օրը մեր աշխատատեղերը կբացվեն»,- հանդիպումից դուրս գալուց հետո, լրագրողների հետ զրույցում ասաց «Օլիմպավանի» MMA մարտարվեստի մարզիչ Էրիկ Օհանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ցույցը դեռ շարունակվում է, ցուցարարները կառավարությունից ավելի հստակ պատասխանների են սպասում։
Մանրամասները՝ տեսանյութում
Ցուցարարները հայտարարեցին՝ եթե կառավարությունն իրենց խանգարում է աշխատել, ապա իրենք էլ պատրաստ են կառավարությանը խանգարել աշխատել։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ






















































