Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկաթուղու հարցն ուզում ենք բարեկամական ձեւով լուծել, բայց եթե անհամաձայնություն կա, կգնանք, արբիտրաժում կքննարկենք»

Հուլիս 30,2026 16:05 Share
Աջակցեք aravot.am-ին

«Երկաթուղու հետ կապված մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը, դա մեր սեփականությունն է, եւ ՀՀ-ն պետք է հնարավորություն ունենա այդ երկաթուղին օգտագործել այնպես, ինչպես ինքը նպատակահարմար է գտնում։ Ես ուզում եմ շատ հստակ լինել այս հարցով՝ այլընտրանք չկա սրան։ Այդ հարցը պետք է լուծվի»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա հավելեց․ «Մենք ուզում ենք բարեկամական ձեւով այդ խնդիրը լուծել, բայց նաեւ կարող է հարց ծագել, որ մենք դե յուրե որոշումներ կայացնենք։ Եթե անհամաձայնություն կա, կգնանք, արբիտրաժում կքննարկենք»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ռուսական կողմի հետ պայմանագրի միակողմանի խզման լծակը ՀՀ-ն ունի, բայց չեն ուզում գնալ այդ ճանապարհով։ Նիկոլ Փաշինյանն այս տարեսկզբին հայտարարել էր․ «Լուծումն այն է, որ երկաթուղու կոնցեսիոն կառավարման իրավունքը Ռուսաստանից գնի ՌԴ եւ ՀՀ հետ բարեկամական հարաբերություններ ունեցող մի երկիր»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031