Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիպման ընթացքում հատուկ քննարկման առարկա են դարձել այն վաճառողների հարցերը, որոնց ապրանքները տուժել են Wildberries-ի լոգիստիկ ենթակառուցվածքի հետ կապված վերջին իրադարձությունների հետևանքով

Հուլիս 30,2026 23:45 Share

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Նարեկ Հովակիմյանը և Լիլյա Սիրականյանը հուլիսի 30-ին ընդունել են Wildberries առևտրային հարթակի ներկայացուցիչներին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացման, ձեռնարկատերերի աջակցության, ընթացակարգերի դյուրացման, ինչպես նաև համագործակցության հետագա ուղղություններին առնչվող հարցեր։

Wildberries-ի ներկայացուցիչները կարևորել են Հայաստանի դերը՝ տարածաշրջանում էլեկտրոնային առևտրի զարգացման հեռանկարի տեսանկյունից։

Հանդիպման ընթացքում հատուկ քննարկման առարկա են դարձել այն վաճառողների հարցերը, որոնց ապրանքները տուժել են Wildberries-ի լոգիստիկ ենթակառուցվածքի հետ կապված վերջին իրադարձությունների հետևանքով։
Wildberries-ի ներկայացուցիչները հայտնել են, որ ընկերությունն արդեն սկսել է իրականացնել հաշվարկներ, իսկ փոխհատուցման և աջակցության մեխանիզմներն ու մոտեցումներն ավարտական փուլում են։

Այդ մասին տեղեկություն էր փոխանցել նաեւ Wildberries-ի մամուլի ծառայությունը, համաձայն որի, ընկերությունն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլն այն վաճառողների համար, որոնց ապրանքները վնասվել են ընկերության լոգիստիկ օբյեկտների վրա իրականացված հարձակումների հետևանքով։

Վճարումների երկրորդ փուլում ընդգրկվել են ավելի քան 97 հազար փոքր և միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչներ, այդ թվում՝ նաև այն վաճառողները, որոնք արդեն ստացել էին առաջին փուլով նախատեսված աջակցող վճարումները։ Գումարները մոտ ժամանակում կփոխանցվեն նրանց Wildberries հարթակի հաշվեկշիռներին, իսկ դրանց դուրսբերումը հնարավոր կլինի գործող վճարումների ժամանակացույցին համապատասխան։

Ավելի վաղ Wildberries-ն արդեն իրականացրել էր աջակցող վճարումների առաջին փուլը՝ ընդգրկելով ավելի քան 88 հազար ձեռնարկատիրոջ։ Բացի այդ, ընկերությունը գործարկել է վաճառողներին աջակցող մի շարք լրացուցիչ միջոցառումներ, այդ թվում՝ սեփական միջոցների հաշվին ավելացրել է գնորդների համար նախատեսված զեղչերի ֆինանսավորումը, տրամադրել է արտոնյալ պայմաններ պահեստավորման և լոգիստիկ ծառայությունների համար, ինչպես նաև նախաձեռնել այլ նախաձեռնություններ, որոնք ուղղված են վաճառքների պահպանմանն ու ձեռնարկատերերի բիզնեսի կայունության ապահովմանը։

Wildberries-ը շարունակելու է փուլային կերպով իրականացնել վաճառողներին աջակցող միջոցառումները և գործընկերներին պաշտոնական հաղորդակցման ալիքներով տեղեկացնել հետագա որոշումների մասին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031