Լրահոս
Օրվա լրահոսը

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Հունիս 15,2026 11:00 Share

Wildberries-ը Յունիբանկի հետ համագործակցությամբ Հայաստանում օգտատերերին հնարավորություն է տալիս ձևակերպել գնումներ ապառիկ։

Պատվերի ձևակերպման փուլում՝ զամբյուղում կամ «Վճարել հիմա» կոճակը սեղմելիս, օգտատերը վճարման տարբերակներում կարող է ընտրել Յունիբանկը։ Ապառիկ ձևակերպելու համար համակարգը օգտատիրոջը տեղափոխում է բանկի էջ, որտեղ նա անցնում է վարկային հայտի դիտարկման և հաստատման գործընթացը։

Ապառիկը հնարավոր է ձևակերպել մինչև 2 500 000 ՀՀ դրամի չափով՝ մինչև 36 ամիս ժամկետով․ հստակ պայմանները սահմանվում են յուրաքանչյուր հաճախորդի համար անհատապես։ Տոկոսադրույքը և մարման պայմանները ցուցադրվում են ձևակերպման փուլում։

Եթե գնորդը որոշի հրաժարվել ապրանքից, վճարված գումարները կվերադարձվեն։ Այս դեպքում վարկային պայմանագրի պարտավորությունները կվերահաշվարկվեն կամ կփակվեն։

«Մեզ համար կարևոր է, որ յուրաքանչյուր գնորդ ունենա ընտրության ազատություն, այդ թվում՝ վճարման եղանակների ընտրության հարցում։ Յունիբանկի հետ ինտեգրացիան թույլ է տալիս օգտատերերին առաջարկել թափանցիկ և արագ ծառայություն անմիջապես հարթակի ներսում։ Մենք տեսնում ենք, որ ժամանակակից ֆինանսական լուծումների հասանելիությունն ուղղակիորեն ազդում է հաճախորդների հավատարմության վրա․ երբ մարդը կարողանում է հենց հիմա ձեռք բերել ցանկալի ապրանքը և վճարել դրա համար իրեն հարմար ժամկետներում՝ դա փոխում է գնումների ամբողջ մոտեցումը։ Մենք շարունակելու ենք նման գործիքների ներդրումը՝ Wildberries-ում գնումները հնարավորինս հասանելի դարձնելու համար», — նշել է Wildberries-ի Հայաստանի տարածաշրջանային տնօրեն Դավիթ Միրզոյանը։

«Յունիբանկը շարունակում է զարգացնել թվային ֆինանսական լուծումները՝ վարկավորման գործընթացը դարձնելով հնարավորինս պարզ և հարմար հաճախորդների համար։ Մենք Հայաստանի սպառողական վարկավորման շուկայի առաջատարներից ենք, և մեզ համար կարևոր է, որ բանկային ծառայությունները հասանելի լինեն հենց այնտեղ, որտեղ դա հարմար է հաճախորդին։ Wildberries-ի հետ համագործակցության շնորհիվ գնորդները կարող են ապառիկ ձևակերպել անմիջապես գնման ժամանակ՝ ընդամենը մի քանի քայլով։ Նոր ծառայությունը հնարավորություն է տալիս ձեռք բերել ցանկալի ապրանքները՝ առանց երկար ժամանակ խնայողություններ անելու  կամ գնումը հետաձգելու անհրաժեշտության», — նշել է Յունիբանկի Վարչության նախագահի առաջին տեղակալ, մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Գուրգեն Ղուկասյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930