Լրահոս
Օրվա լրահոսը

«Կհանդիպենք այդ օրը Վեհափառի հետ, եթե հնարավորություն ունենանք». Նարեկ Կարապետյանն ԱԺ անդրանիկ նիստի մասին

Հուլիս 31,2026 13:08 Share

«Չգիտեմ՝ ով է մեր մարդը եղել, մեր մարդը մեր հայրենակիցներն են։ Բոլոր հայրենակիցները, ովքեր ունեն կամք ու պատիվ, իրեն «չէ» ասելու։ Բոլորս իրար համար կարևոր ու լավ մարդիկ ենք։ Դրմեյանի մասին ես առաջին անգամ լսել եմ, երբ Փաշինյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որ մարդը համաձայնություն չի տվել ապօրինի գործողություններին։ Այո՛, պետք է պարզել բոլոր այս քրեական գործերը, իր հետ, իր ուղղորդման հետ ինչ կապ ունեն։ Պետք է պարզեք՝ ինչո՞ւ գործ սարքեցիք»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Նարեկ Կարապետյանը։

Նա նաև անդրադարձավ ներքաղաքական հարցերին։ Ասաց՝ Ադրբեջանի հետ ՀՀ հակամարտությունը թևակոխել է նոր փուլ. «Երկրի ներսում հարևան երկիրն ունենա տնտեսական ազդեցություն, խաղաղության պայմանով սկսեն տնտեսապես ու դեմոգրաֆիկ Հայաստանում մասնակցություն ունենան, ինչը կբերի մեր քաղաքական կյանքում իրենց ներկայությունը»։

Անդրադառնալով նոր ձևավորվող խորհրդարանին՝ Կարապետյանն ասաց, որ օգոստոսի 2-ին ԱԺ 9-րդ գումարման անդրանիկ նիստին ինքը ներկա գտնվելու է։

Հարցին՝ կաթողիկոսի ներկայությունը չեն ապահովելու, նույնիսկ այդ պայմաններում կգնա՞ք, պատասխանեց. «Կհանդիպենք այդ օրը Վեհափառի հետ, եթե հնարավորություն ունենանք։ Մեր Սահմանադրությամբ գրված է, որ կաթողիկոսը պետք է լինի այնտեղ։ Կաթողիկոսն ընտրվում է հատուկ ձևաչափով, կաթողիկոսին ընտրում է ամբողջ հայությունը, այդ պատճառով ինքն ունի լեգիտիմ իրավունք, ու մի քաղաքական գործիչ իրավունք չունի խառնվել եկեղեցու գործերին, եկեղեցու իրավունքներին»։

 

Հարցին՝ «Ուժեղ Հայաստանը», լինելով ԱԺ անդրանիկ նիստին, չի՞ լեգիտիմացնում իշխանության այն որոշումը, որ կաթողիկոսն անելիք չունի խորհրդարանում, ի պատասխան Կարապետյանն ասաց. «Ոչ»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ «Ուժեղ Հայաստանը» բոյկոտելո՞ւ է ԱԺ նախագահի, փոխնախագահի կամ այլ թեկնածուների ընտրությունները։ Հարցին ի պատասխան՝ Կարապետյանն ասաց. «Ընթացքում տեղյակ կպահենք»։

Հարցին՝ քվեարկելո՞ւ են, օրինակ, ԱԺ նախագահի թեկնածուի ընտրությանը, Կարապետյանը պատասխանեց. «Թուրքիայում կրթություն ստացած ու այդ տեղեկատվությունը կեղծած մարդո՞ւն… Այդ մարդը գնացել, դաս է ստացել թուրքերից, ու ամենավտանգավորը, որ չի ասել մեզ այդ մասին։ Եթե այլ թեկնածու լինի, թող բերեն, նայենք»։

Կարապետյանը չպատասխանեց՝ արդյոք ԱԺ փոխնախագահի իրենց թեկնածուն Արամ Վարդևանյանն է լինելու, թե ոչ։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031