Լրահոս
Օրվա լրահոսը

«Օձուն» գազավորված զովացուցիչ ըմպելիքները չեն արտադրվի մինչև խախտումները վերացնելը

Օգոստոս 06,2026 17:21 Share

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Ռուբեն Մնացականյանին պատկանող գազավորված զովացուցիչ ըմպելիքների արտադրամասում (Լոռու մարզ, Թումանյանի տարածաշրջան, գ․ Օձուն, ապրանքանիշը՝ «Օձուն») իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության եխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝

– սննդի կառույցի պատերի, դռների մակերևույթները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերով,
– սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող գույքը՝ սեղանը, սարքավորումները, գտնվել են ոչ նորոգ վիճակում, մակերեսը եղել է անհարթ,
– արտադրամասն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով, սանհանգույցով:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ գազավորված զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31