Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ շշնջաց նրա ականջին, որ 2018թ․-ին միանա Փաշինյանին ու նրան առաջադրի վարչապետի թեկնածու․ Նորիկ Նորիկյան. «Ա1+

Օգոստոս 06,2026 23:20 Share

«Այս ընտրությունների ամենաթույլ կետին ոչ ոք չի անդրադարձել: Այդ ինչ ուժեղ ինստիտուտներ եք կայացրել, որի պայմաններում հնարավոր եղավ ընդամենը 6 ամսվա ընթացքում, այն էլ բանտում գտնվելու ընթացքում, ձևավորել այնպիսի քաղաքական ուժ, որը ձեր կողմից հրապարակված արդյունքներով Հայաստանում դարձավ 2-րդ քաղաքական ուժը։ Մարդուն հաջողվել է 6 ամսում քրեակատարողական հիմնարկից ստեղծել ՀՀ թիվ մեկ ընդդիմադիր ուժը»,- «Ա1+»-ի հետ զրույցում նկատեց փաստաբան, «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորիկ Նորիկյանը՝ անդրադառնալով հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին ու նոր խորհրդարանին։

Նրա խոսքով՝ նման իրավիճակը վկայում է Հայաստանի Հանրապետության՝ որպես ինստիտուցիոնալ առումով չկայացած պետության, քաղաքական համակարգի ոչ միայն անառողջ լինելու, այլ ընդհանրապես գոյություն չունենալու մասին։

Խոսելով ընտրություններին մասնակից այլ ուժերի ու հատկապես՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ու նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանի մասին՝ Նորիկ Նորիկյանն ասում է՝ կցանկանար երեք հարց ուղղել ԲՀԿ ղեկավարին։

«Ո՞ւմ հորդորով, կամ իր ականջին ո՞վ շշնջաց, որ նա 2018թ․ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո միացավ Նիկոլ Փաշինյանին և նրան առաջադրեց որպես վարչապետի թեկնածու։ Ո՞վ հորդորեց մասնակցել այս ընտրություններին, որովհետև նա ասում էր, թե չի ուզում վարչապետ դառնալ։ Եվ երրորդը՝ եթե դուք նման գործունեություն ծավալեիք ՌԴ-ում ու Բելառուսում, կուզենայի՞ք քաղաքական հավակնություն դրսևորել, իշխանություն վերցնել Պուտինից կամ Լուկաշենկոյից, և ձեզ ի՞նչ ճակատագիր էր սպասվելու»,- հարցնում է Նորիկ Նորիկյանը։

Վերջինս անդրադարձավ նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Նիկոլ Փաշինյանին չշնորհավորելու հարցին ու ասաց, թե այդ հարցը նվազագույնը միջազգային սկանդալ է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31