Միացյալ Նահանգները շարունակում է լիովին հանձնառու լինել Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությանը, այսօր հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
Պետդեպը տարածած հաղորդագրությունում հիշեցնում է, որ մեկ տարի առաջ այս օրը նախագահ Թրամփը խաղաղություն հաստատեց Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Սպիտակ տանը հյուրընկալելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ներկա գտնվելով նրանց կողմից պատմական համատեղ հռչակագրի ստորագրմանը։
«Այս հռչակագիրը վերջ դրեց Հարավային Կովկասում տասնամյակներ տևած հակամարտությանը և մեկնարկեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախաձեռնությունը»,- ասված է Պետդեպի հայտարարությունում:
ԱՄՆ Պետքարտուղարը նշել է, որ վերջին տասներկու ամիսների ընթացքում Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի հետ համատեղ աշխատել է այդ խոստումն առաջընթացի վերածելու համար:
Կարդացեք նաև
Ռուբիոն նշել է, որ TRIPP-ը, որը նախատեսված է երկաթուղային, ավտոմոբիլային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքների արդիականացման համար, աստիճանաբար վերածվում է իրականության։ «Հայաստանում արդեն մեկնարկել են երկաթուղու ինժեներական հետազոտությունները, իսկ Ադրբեջանը մոտենում է դեպի Հայաստան միացվող ավտոմայրուղու և երկաթուղու շինարարության ավարտին»,- ասել է Մարկո Ռուբիոն:
ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ «խաղաղությունը ճանապարհ է բացել Միացյալ Նահանգների, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ընդլայնման համար, ինչը կնպաստի երեք երկրների տնտեսական բարգավաճմանը»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում


















































