Լրահոս
Օրվա լրահոսը

«Ունենք պատմական հայրենիք, որը կիսում ենք այլ ժողովուրդների հետ և ունենք ՀՀ, որը նկրտում չունի որևէ երկրի որևէ մետրի նկատմամբ»․ Նարեկ Կարապետյանը՝ «Ուժեղ Հայաստանի» մոտեցման մասին

Օգոստոս 10,2026 13:35 Share

«Այո, կա Հայաստանի Հանրապետությունը՝ իր սահմաններով։ ՀՀ-ն չունի նկրտում որևէ այլ երկրի որևէ մետրի նկատմամբ։ Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց ՀՀ-ն չեն, չունենք որևէ նկրտում։ Բայց կա նաև պատմական հայրենիք։ Իրապես փաստ է, որ մեր մեծամասնությունն ունի նախնիներ, որոնք Մուշից, Էրզրումից, Կարսից են․ մեր հայրենիքի՝ հայկական բարձրավանդակի այլ հատվածներից են, և մենք չեն կարող չասել, որ մենք 2000 տարի ապրել ենք այդ հողում»,- ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Այնուհետև հայրենիքի պատկերացման հետ կապված ներկայացրեց «Ուժեղ Հայաստանի»-ի մոտեցումը․ «Մենք ունենք պատմական հայրենիք, որը կիսում ենք այլ ժողովուրդների հետ և ունենք ՀՀ, որը մեր երկիրն է, որի հզորացման, զարգացման համար պետք է աշխատենք օրնիբուն։ Ի”նչ պետք է անենք մեր պատմական հայրենիքի հետ։ Հարցնում են՝ գնալո՞ւ ես Ադանա ծառայելու: Ոչ։ Հարցն այլ կերպ պետք է ձևակերպենք։ Պատմական հայրենիքը պատմագիտության և մշակութաբանության համար ուսումնասիրության մեծ դաշտ է։ Հայ ժողովուրդը ու ՀՀ-ն՝ որպես հայ ժողովրդի բարձրագույն կազմակերպական միավոր, պետք է զբաղվի իր անցյալի, իր մշակույթի ուսումնասիրությամբ՝ պատմական հայրենիքում, որ ժառանգներին հանձնենք մեր նախնիներից եկած իրական պատմությունը՝ որպես փաստ։ Դա մեր գենոմի մի մասն է»։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել