«Պարոն Կարապետյանն եկավ, այս ամբիոնից ասաց՝ Ադանան մեր հայրենիքն է։ Բայց պետք է հասկանալ՝ չափանիշը ո՞րն է»,- ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հայտարարություններին։
Այնուհետև ասաց, որ իր պապերը եկել են Խոյից ու, դիմելով ընդդիմադիր պատգամավորներին, ասաց․ «Դուք կլինեք բարեկամական խմբերում, կգնաք հանդիպման, իրենք կգան, Իրանի դեսպանի հետ կհանդիպենք, դեսպանին կասե՞ք՝ Խոյը մեր հայրենիքն է։ Երբ գա վրաստանցի պատգամավոր և ասի՝ Տաշիրն իմ հայրենիքն է, որովհետև այսինչ թվականին եղել է վրացական թագավորության մաս, ի՞նչ կասեք։ Ոչ, Լոռին հայկական է, որովհետև ՀՀ-ի մեջ է։ Բա ձեզ թվում է՝ գնաք, թուրքերին ասեք՝ Ադանան մեր հայրենիքն է, իրենք անգամ, եթե ցույց էլ չտան, ի՞նչ պիտի անեն, մտածեն։ Ձեզ թվում է՝ մենակ մենք ունե՞նք պատմական պետություններ, մյուս ազգերը չեն ունեցե՞լ պատմական պետություններ»։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































