Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում F-16 ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվել

Օգոստոս 12,2026 21:44 Share

Թուրքիայի Յալովա նահանգում ուսումնամարզական թռիչք իրականացնելիս վթարի է ենթարկվել Էսքիշեհիրի 1-ին ռազմաօդային բազային պատկանող «F-16» կործանիչը։

Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ինքնաթիռի օդաչուն հասցրել է ինքնանետվել (կատապուլտվել) և ողջ է մնացել։ Նա տեղափոխվել է հիվանդանոց, նրա առողջական վիճակը գնահատվում է լավ։

Դեպքի վայր են ժամանել բժշկական և փրկարարական ծառայությունները։ Ավիավթարի հստակ պատճառները պարզելու համար նշանակվել է մանրամասն քննություն։

 

Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել