Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի եւ ԱԺ խմբակցությունների ղեկավարների միջեւ երեկ տեղի է ունեցել քննարկում, որի արդյունքում որոշվել է կրճատել պատգամավորների ելույթները, որպեսզի ԱԺ նիստը շատ չձգձգվի։
Այս մասին ԱԺ նիստում այսօր տեղեկացրեց Ռուբեն Ռուբինյանը։
«Երեկ ես խմբակցությունների ղեկավարների հետ զրուցել եմ եւ եկել ենք ընդհանուր հայտարարի, որ թեկնածությունների քննարկման ժամանակ 6 ելույթ կլինի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից, 3 ելույթ՝ «Ուժեղ Հայաստանի» եւ 2 ելույթ՝ «Հայաստան» խմբակցության կողմից։ Դրա էլ գումարած խմբակցությունների անունից ելույթները։ Այսպիսով՝ հնարավորություն ունենք ավելի արագ առաջ շարժվել», – ասաց Ռուբինյանը։
Նշենք, որ Ազգային ժողովը մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության փուլում է։ Տասներկու հանձնաժողովներից դեռեւս քննարկվել է 3 հանձնաժողովների նախագահների թեկնածուների հարցը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































