Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի հետ կարող ենք ունենալ գործակցություն, այդ թվում՝ էլեկտրաէներգիա արտահանելու և ներմուծելու մասով. Նիկոլ Փաշինյան

Օգոստոս 13,2026 13:38 Share

«Բոլորովին վերջերս խոսում էինք այն մասին, որ Հայաստանն ունի էլեկտրաէներգիայի ավելցուկ: Հիմա պիտի խոսենք այն մասին, որ Հայաստանը կարող է ունենալ էլեկտրաէներգիայի պահանջարկ, որովհետև մեծ տեմպերով զարգանում են ԱԲ գործարանները, իսկ ԱԲ գործարանները մեր պատկերացումներից անդին ծավալներով էլեկտրաէներգիա են սպառում»,- ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին՝ կապված մեր երկիր ադրբեջանցի մասնագետների այցելության հետ, որոնք ուսումնասիրել են Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծի անցկացման հնարավորությունը։

«Այն պլանները, որ ներդրողներն ունեն Հայաստանում ԱԲ ոլորտում նոր գործարաններ կառուցելու առումով, մեզ ստիպում են մտածել, որ մեր էներգետիկ ռազմավարությունները պետք է վերանայենք, որպեսզի նոր պայմաններին և ակնկալիքներին համապատասխան կարողություններ ունենանք: Իսկ ընդհանուր առմամբ մեր ռազմավարությունն էներգետիկ 100 տոկոսանոց անկախությունն է»,- հավելեց նա՝ նկատի ունենալով Հայաստանի արևային և կուտակիչ կայանների զարգացման ռեսուրսները:

«Բայց սա չի նշանակում, որ մենք էլեկտրաէներգիայի միջազգային առևտրից դուրս ենք մնալու: Երբեմն կարող ենք մենք արտահանել, երբեմն՝ ներկրել, այդ թվում՝ Ադրբեջանի հետ կարող ենք ունենալ գործընկերություն, գործակցություն, այդ թվում՝ էլեկտրաէներգիա արտահանելու և ներմուծելու մասով, ինչպես մնացած բոլոր երկրների հետ՝ Թուրքիայի, Իրանի, Վրաստանի հետ և այդպես շարունակ»,- ասաց Փաշինյանը:

Ճեպազրույցն ամբողջությամբ.

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել