Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով բանակում տիրող իրավիճակին և մահվան դեպքերին, ասաց, որ առավոտյան իրադրությունը քննարկել է պաշտպանության նախարարի հետ: «Այսօր և առաջիկայում կլինեն որոշակի կադրային լուծումներ այն մարմիններում, որոնք անմիջապես պատասխանատու են այդ խնդրի համար»,- նշեց նա:
Ապա ընդգծեց, որ այդ մասով պաշտոնյաների շրջանում անհատական պատասխանատվություն կսահմանվի․
«Որոշումը կայացրել եմ արդեն․ ռազմական ոստիկանությունում փոփոխություն կունենանք, բարոյահոգեբանական ապահովման վարչությունում փոփոխություն կունենանք, նաև մանրամասն կվերլուծենք, թե ինչու այդ ուղղությամբ մեր գործադրած ջանքերը մեզ համար ցանկալի արդյունքներ չեն տալիս, և հետևությունների կգանք:
Այո՛, անհատական պատասխանատվություն պետք է լինի:
Կարդացեք նաև
Իմ գնահատականն այն չէ, որ այս իրադրությունում ԳՇ պետը և պաշտպանության նախարարը բավարար ջանքեր չեն գործադրում խնդիրը լուծելու համար»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Ճեպազրույցն ամբողջությամբ․
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































