«Ազատություն». «Գազպրոմ Արմենիա» ընկերության չորս աշխատակից և Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մեկ պաշտոնատար անձ են ձերբակալվել կաշառքի գործով, «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Ըստ իրավապահների՝ քրեական վարույթն առնչվում է նորակառույց շենքերի գազամատակարարման գործընթացում թույլ տրված խախտումներն անտեսելու և դրանց պայմաններում դրական եզրակացություն տրամադրելու դիմաց կաշառք տալու դեպքերին։
Ձերբակալված հինգ անձանցից չորսի նկատմամբ դատարանը կալանք է կիրառել, մեկի նկատմամբ՝ տնային կալանք։
Այլ մանրամասներ իրավապահները չեն հայտնում։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































