Լրահոս
«Փառքի թակարդը»
Օրվա լրահոսը

«Արդեն այս նիստերը հին թվերի Ալֆրեդի սենյակի են վերածվում, եթե ձեզ դուր չի գալիս պոեզիան, որը կարող է ասոցացվել տարբեր բաների հետ, զսպեք ձեր միջի պոետներին»․ Ռուբեն Ռուբինյան

Օգոստոս 17,2026 11:49 Share

«Ես պոեզիայի մեծ մասնագետ չեմ, բայց կարծում եմ՝ եթե դուք ինչ-որ բանից դժգոհում եք, արժի, որ դա չանեք։ Ձեր շարքերում էլ կան պոեզիայի սիրահարներ, որոնք վախենում են այստեղ բան ասել, բայց գնում, ծածուկ պոետիկ բաներ են հրապարակում։ Եթե դա ձեզ համար նորմալ է, ուրեմն պետք է պատրաստ լինեք դուք էլ լսեք հարուստ պոեզիա»,- ԱԺ նիստին միջամտեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների՝ ՔՊ-ական Գարիկ Սարգսյանի՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած «թքած ունենալու» մասին բանաստեղծությանն ուղղված նկատողություներին։

Ռուբեն Ռուբինյանն առաջարկեց պոեզիան թողնել պոետներին և զբաղվել ելույթներով․ «Առաջարկում եմ անցնել բովանդակային քննարկման։ Արդեն այս նիստերը հին թվերի Ալֆրեդի սենյակի են վերածվում, եթե ձեզ դուր չի գալիս պոեզիան, որը կարող է ասոցացվել տարբեր բաների հետ, զսպեք ձեր միջի պոետներին և ոչ միայն պոետներին»։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31