Լրահոս
Օրվա լրահոսը

Խարդախություն Alibaba-ի անվամբ. կիբեռոստիկանությունը զգուշացնում է

Օգոստոս 17,2026 16:41 Share

Համացանցում, մասնավորապես Telegram/WhatsApp հավելվածներում շարունակվում են տարածվել կեղծ հայտարարություններ և խմբեր, որտեղ առաջարկում են «Alibaba» կամ նմանատիպ հարթակներում (օրինակ՝ am.alibaba-vip.store) հեշտ աշխատանք, ներդրումներ և բարձր եկամուտներ։ Աշխատանքը «սկսելու» կամ վաստակած «եկամուտը» հանելու համար պահանջում են գումար փոխանցել իրենց կողմից տրամադրված հաշվեհամարներին։ Փոխանցումից հետո պահանջում են է՛լ ավելի մեծ գումարներ, իսկ հետո՝ անհետանում։

Եթե ցանկանում եք զերծ մնալ նմանատիպ խարդախությունների զոհ դառնալուց, ապա

🎥Մի՛ փոխանցեք գումար անծանոթ հաշվեհամարների՝ «աշխատանք ստանալու» համար։

🎥Մի՛ մուտքագրեք Ձեր բանկային քարտի տվյալները (CVV/CVC) կասկածելի կայքերում։

🎥Մի՛ վստահեք Telegram-ով անհայտ անձանց կողմից ուղարկված գայթակղիչ առաջարկներին։

ՀՀ ՆԳՆ ԿԻԲԵՌՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31