Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը հետախուզական տվյալներ է տրամադրել Իրանի թշնամիներին. իրանցի պատգամավոր

Օգոստոս 17,2026 17:36 Share

Region Monitor. Իրանի խորհրդարանում (Մեջլիս) կառուցապատման հանձնաժողովի նախագահ Մոհամմադռեզա Ռեզայիքոուչին հանդես է եկել կոշտ հայտարարությամբ՝ դեմ արտահայտվելով Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան խորհրդարանում հապճեպ վավերացնելուն։ Իր խոսքում նա հատուկ շեշտադրել է Իրանի նկատմամբ Բաքվի թշնամական վարքագիծը՝ Ադրբեջանին մեղադրելով Թեհրանի դեմ ուղղված ռազմական ու հետախուզական գործողություններին աջակցելու մեջ։

«Ադրբեջանը պատերազմի օրերին մի կաթիլ անգամ չնահանջեց Իրանի հանդեպ թշնամանքից և հետախուզական տվյալներ փոխանցեց թշնամուն։ Չի կարելի առերևույթ տնտեսական կոնվենցիայի կամ համաձայնագրի անվան տակ գործնականում հնարավորություն ստեղծել թշնամիների՝ մեր երկրի ափերին մոտենալու համար և ավելացնել անվտանգային սպառնալիքները», – ընդգծել է նա։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել