«Քանի որ խաղաղության օրակարգն ավելի շատ ՔՊ-ի նախաձեռնությունն է, չեմ խոսի փաստաթղթի մասին, այլ ցույց կտամ ադրբեջանցի երեխաների նկարները»,- ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանը։
Այնուհետև ԱԺ ամբիոնից ցույց տվեց ադրբեջանցի աշակերտների նկարած նկարները, որոնք նրանք ստեղծել էին մրցույթի շրջանակներում և ցուցադրվել ցուցահանդեսում։ Նա ցույց տվեց Ադրբեջանի թիվ 136 դպրոցի սաների նկարը, որտեղ արտացոլված է մի իրավիճակ, որտեղ սպանվում են քաղաքացիներ։ Գառնիկ Դավթյանն ասաց․ «Այս համատեքստում սպանողները հայեր են, իսկ սպանվողները ադրբեջանցիներ։ Դպրոցներում քարոզվում է այնպիսի հայատյաց քաղաքականություն, որը հանգեցնում է երեխաների մոտ նման մտքի զարգացմանը։ Այս պատկերում նույնպես տեսնում եք մի պատկեր, որտեղ տանկով անցնում է մեքենայի վրա, չխոսեմ՝ մնացած զարգացումների մասին։ Սա է ամենակարևոր ցուցիչը։ Տեսնում եք, որ այս դևը, որը պատկերված է ադրբեջանցի երեխայի կողմից, գրված է դրա վրա՝ հայ»։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































