Լրահոս
Օրվա լրահոսը

«Սկսում եմ վտանգ զգալ, ինչո՞ւ են ՔՊ-ում իմ անձի նկատմամբ խանդավառված»․ Լիանա Մանուկյան

Օգոստոս 21,2026 12:33 Share

«Ելույթս սկսել էի տարակուսանքով՝ պարոն Ֆարմանյանի նման պրոֆեսիոնալին այս պաշտոնում չընտրելու վերաբերյալ։ Ինչո՞վ է պայմանավորված իմ անձի նկատմամբ խանդավառվածությունը․ անկեղծ ասած՝ չգիտեմ, մի քիչ սկսում եմ վտանգներ զգալ, կամ իրենք լավ չեն պատկերացնում, որ անձերից չի կախված հանձնաժողովի աշխատանքը»,- լրագրողների դիտարկմանը՝ ՔՊ-ում կարծես հակված են Ձեզ ընտրելու, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես արձագանքեց Ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Լիանա Մանուկյանը։

Մյուս դիտարկմանը՝ ՔՊ-ում իրեն ոչ ոլորտային մարդ են ընկալում և հարցին՝ ինչպե՞ս եք փորձելու այդ փորձը վերցնել ու կիրառել, արդյոք ինչպե՞ս ՔՊ-ն է համառորեն պնդում՝ Ձեզ Հայկ Ֆարմանյա՞նն է օգնում, Լիանա Մանուկյանը պատասխանեց․ «Քննադատություններ պետք է հնչեն, օրինաչափ է։ Իմ մասնագիտական գիտելիքների՝ իրենց գնահատականներին վերապահումներով եմ մոտեցնում։ Ես մասնավոր ընկերությունից եմ եկել ու պարտավոր չեմ պետական բյուջեի հազարավոր տողերն իմանալ։ Մենք ֆինանսների նախարար չենք ընտրում, այլ հանձնաժողովը համակարգող մարդ։ Իսկ ֆինանսական համակարգման փորձ ես ունեմ»։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ ուղիղ հեռարձակմամբ

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31