Լրահոս
Օրվա լրահոսը

«Չենք կարող թույլ տալ, որ Տիգրանաշենը լինի Ադրբեջան». «Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում է

Սեպտեմբեր 10,2026 20:16 Share

ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներ եւ կուսակցության անդամներ մեկնել են Տիգրանաշեն՝ իրենց պատկերացումները ներկայացնելու  Հայաստանի համար ռազմավարական եւ անվտանգային կարեւորագույն նշանակություն ունեցող բնակավայրի բնակիչներին։

Անդրանիկ Գեւորգյան.«Գնում ենք Տիգրանաշեն, որովհետեւ Տիգրանաշենը լոկ տարածք չէ»

Լենա Մաթեւոսյան. «Այո, լինելու է խաղաղություն, բայց ոչ միակողմանի զիջումներով»։

Անուշ Միրզոյան. «Պետք է երաշխիքներ պահանջել եւ թույլ չտալ սահմանազատում-սահմանագծում գործընթացում այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ այդ ճանապարհի վրա լինի օտար, ի մասնավորի, ադրբեջանական վերահսկողություն»։

Իրինա Յոլյան. «Մեր աշխատանքը միայն խորհրդարանում չէ։ Մեր հիմնական աշխատանքը խորհրդարանից դուրս է։ Եվ այսօր մեր գործընկերների հետ գնում ենք Տիգրանաշեն, լսենք մեր հայրենակիցների խնդիրները, բարձրացրած հարցերը։ Եվ ամեն ինչ անելու ենք, որպեսզի Հայաստանի յուրաքանչյուր անկյունում բնակվող մեր հայրենակիցների ձայնը լսելի լինի»;

Հայկ Ֆարմանյան. «Տիգրանաշենը հարավի եւ հյուսիսի միջեւ ողնաշար է, ռազմավարական նշանակություն ունեցող բնակավայր։ Եվ մենք չենք կարող թույլ տալ, որ Տիգրանաշենը լինի Ադրբեջան»։

Նարեկ Կարապետյան. «Ի տարբերություն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ մենք ոչ թե մեր գյուղերը հանձնում ենք, այլ մեր գյուղերը զարգացնում ենք»։

Տիգրան Աբրահամյան. «Պետք է ուսումնասիրել իրավիճակը եւ Տիգրանաշենի մասին խոսելիս պետք է խոսել ոչ միայն խնդիրների մասին։ Պետք է խոսել լուծումների մասին։ Եվ բնակիչներին առաջարկել զարգացման ծրագրեր»։

Հարություն Մնացականյան. «Գնում ենք պոտենցիալը գնահատելու, ուսումնասիրություն անելու համար, թե ինչպես է հնարավոր զարգացնել Տիգրանաշեն համայնքը։ Ըստ իս՝ գաստրոտուրիզմի համար շատ հետաքրքիր միջավայր կարող է լինել»։

Գոհար Մելոյան. «Մենք գտնում ենք, որ Տիգրանաշենը հայկական գյուղ է։ Մենք գնում ենք առաջարկով եւ գնում ենք քաղաքացիներին բացատրելու, որ մենք ուսումնասիրել ենք, որ իրենց մոլորեցրել են։ Իրենց գյուղը հանձնման ենթակա չէ»։

Շիրազ Մանուկյան. «Մենք նպատակ ունենք մարդկանց հետ շփվելու, հասկանալու իրենց մոտեցումը, ներկայացնելու նաեւ մեր մոտեցումը։ Եվ մեր մոտեցումը միայն դրականի մասին է»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել