«Մենք այս հարցի վերաբերյալ էլ շատ տարբեր կարծիքներ ենք ունեցել։ Ավելի հեշտ կպատասխանեի ձեր հարցին, եթե Լիլիթ Գալստյանը կրթության հացերի հանձնաժողովի թեկնածու լիներ։ Անձամբ ինձ համար խնդրահարույց է «Հայաստան» դաշինքի որևէ անդամի մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված լինելը»,- լրագրողների հետ ճեպազրույցում այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Լուսինե Բադալյանը։
Նա պարզաբանեց․ «Այն քաղաքական թիմը, այն պատգամավորները՝ անձամբ, որոնք փողոցներում հայտարարում էին, ժողովրդին ուղղորդում էին, որ մեր տներից, վզից բռնած քաշ տալով՝ բերեին ԱԺ, ստիպեին մեզ ինչ գնով էլ լինի, որ մենք ստորագրեինք իմպիչմենտի գործընթացի տակ՝ հաշվի չառնելով իմ քաղաքական հայացքները, ես՝ որպես մայր, կարծում եմ ինձ համար խնդրահարույց է»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































