Լրահոս
Օրվա լրահոսը

Գործարանն ամբողջությամբ ավտոմատացված է

Օգոստոս 21,2026 20:44 Share

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 21-ին այցելել է Կոտայքի մարզում գործող «Էյ ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ (RARE WATER)։

Շրջայցին մասնակցել է նաև Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը։

Ընկերության տնօրենի ուղեկցությամբ նախարարը շրջել է գործարանում, ծանոթացել արտադրական գործընթացին և առկա հզորություններին։

Գործարանն ամբողջությամբ ավտոմատացված է, համապատասխանում է միջազգային չափանիշներին և հագեցած է ժամանակակից սարքավորումներով՝ բնական աղբյուրի և հանքային ջրերի շշալցման համար։

Գործարանի և ընկերության կողմից պահպանվող հարակից տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 1,500 հա։ Արտադրական հզորությունը ժամում 24,000 շիշ է, իսկ աշխատակիցների թիվը՝ շուրջ 50։

Ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացվել է ավելի քան 40 մլն եվրոյի ներդրում՝ ամբողջությամբ օտարերկրյա կապիտալով։

Ընկերության արտադրանքն արտահանվում է Սաուդյան Արաբիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ռուսաստանի Դաշնություն, Քուվեյթ, Արաբական Միացյալ Էմիրություններ և Շվեյցարիա։

Արտադրանքը համապատասխանում է արտահանման համար անհրաժեշտ միջազգային չափանիշներին և ունի համապատասխան հավաստագրեր։

Ընկերությունը նախատեսում է շարունակել ընդլայնել իր ներկայությունը միջազգային շուկաներում՝ դիվերսիֆիկացնելով արտահանման աշխարհագրությունը և մուտք գործելով նոր շուկաներ։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել