Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան բենզին է մատակարարել Ռուսաստան

Օգոստոս 24,2026 21:40 Share

«S&P Global Commodities at Sea» ծովային բեռտնափոխադրումների ընկերության տվյալներով՝ Թուրքիան բենզին է արտահանել Ռուսաստան։ Նշվում է, որ Թուրքիայի Մերսին նավահանգստում բեռնված «Wendrix» տանկերը ՌԴ է տեղափոխում մոտ 200.000 բարել բենզին։

Ըստ «VesselFinder» նավերի տեղաշարժը հետևող առցանց հարթակի՝ նավը Ռուսաստան կհասնի հաջորդ շաբաթ։ Եվ դա կլինի Թուրքիայից Ռուսաստան ծովային ճանապարհով բենզինի առաջին արտահանումը։

Թուրքական լրատվական կայքերը նշում են, որ Ռուսաստանը վառելիքի պակաս ունի ու ներմուծման համար դիմել է Թուքրիային։ Նախկինում Ռուսաստան բեզնին էր ստանում Մարոկկոյից և Հնդկաստանից։

Աղբյուր՝  Ermenihaber.am/Harici

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել