Լրահոս
Օրվա լրահոսը

Վեհափառի եւ վեց եպիսկոպոսների գործը դատավորն «ուղարկեց» Երեւան

Օգոստոս 28,2026 17:54 Share

«Ես խնդիր ունեմ․ բարենորոգման շարժումը, երբ որ սկսվեց, իմ դեմ և սրբազանների դեմ համակարգված և ուղղորդված մեդիա-արշավ է տեղի ունեցել։ Դրան զուգահեռ իմ շրջապատի մարդիկ ստացել են տարբեր տեսակի սպառնալիքներ։ Այդ սպառնալիքների մեջ եղել է, թե մեզ հետ ինչպես պետք է վարվեն», — դատարանում այսօր հայտարարեց ՀԱԵ Մասյացոտնի թեմի կարգալույծ արված առաջնորդ Արման Սարոյանը՝ միջնորդելով դատական նիստերն անցկացնել դռնփակ։

Նա հայտարարեց, որ սույն թվականի ապրիլի 9-ին Արարատի մարզի ՔԿ-ում վարույթ է նախաձեռնվել այդ սպառնալիքների մասով։ Ասաց, որ այս գործով առաջին նիստի ժամանակ նույնպես սպառնալիքներ են հնչել, դրանք նույնպես կցվել են վարույթին։

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Վաղարշապատի նստավայրում այսօր դատավոր Սերժ Ռուշանյանի նախագահությամբ մեկնարկել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով նախնական դատալսումները:

Վեհափառ հայրապետը և վեց եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները նիստին չեն մասնակցում։

Տեսախցիկները ֆիքսել են, որ Արման Սարոյանը դատարան է եկել ոստիկանների՝ դատարանի բակում հավաքվածների բղավոցների ուղեկցությամբ՝ «անամոթ», «զզվանք»։

Դատավոր Սերժ Ռուշանյանը մերժեց Արման Սարոյանի միջնորդությունը․ նիստն անցկացվեց դռնբաց և ուղիղ հեռարձակման թույլատրմամբ՝ այն հիմնավորմամբ, որ նախնական դատալսումների ընթացքում որևէ խնդիր չկա՝ ոչ անձնական անվտանգության, ոչ էլ անձնական կյանքի գաղտնիության։ Դատավորը վստահեցրեց, որ անհրաժեշտության դեպքում դատարանն ի զորու է մասնակիցների անվտանգությունը պաշտպանել։

Մանրամասները՝ տեսանյութում շուտով

Ավելի ուշ դատավորը որոշեց՝ այս գործի քննությունն ուղարկել Երևանի քաղաքի առաջին ատյանի իրավասության դատարան, այն հիմքով, որ Կաթողիկոսի տնօրինությունը Վաղարշապատ քաղաքում է ընդունվել։

Մանրամասները՝ տեսանյութում շուտով

Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարգալույծ է հռչակել նախկին Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, և հենց այդ կարգալուծումն է մեղադրանքի կողմից որակվել որպես դատական ակտի կատարմանը խոչընդոտում։ Մեղադրյալների թվում են արքեպիսկոպոս Նաթան Հովհաննիսյանը, արքեպիսկոպոս Հայկազուն Նաջարյանը, եպիսկոպոս Մուշեղ Բաբայանը, եպիսկոպոս Հովնան Հակոբյանը, եպիսկոպոս Մակար Հակոբյանը, եպիսկոպոս Վահան Հովհաննիսյանը։

Ամբողջական տեսանյութը.

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարները՝ Գևորգ Թոսունյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31