Լրահոս
Օրվա լրահոսը

Դա սեփական պետության հաշվին հակառակորդի օրակարգի սպասարկում է. Տիգրան Աբրահամյան

Սեպտեմբեր 04,2026 19:17 Share

ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանի ՖԲ գրառումը.

Պարոն Փաշինյան, գուցե վիճելի է, թե արդյոք ժողովուրդն ընտրել է ձեզ, սակայն մի բան հստակ է․ Հայաստանի քաղաքացին չի ընտրել Ալիևին։

Հայաստանի քաղաքացիները ընտրել են արդար և փոխադարձ հարգանքի վրա հիմնված խաղաղություն, այլ ոչ թե անվերջանալի զիջումների շղթան։ Կառավարության վարած հակահայկական քաղաքականությունը վկայում է բացառապես միակողմանի զիջողականության մասին, սեփական իրավունքներից ու անվտանգությունից հրաժարվելը հանրությանը մատուցվում է որպես «խաղաղության ճանապարհ»։

Փաշինյանը ժողովրդին խոստանում էր բարեկեցություն, սակայն երկիրը թողեց մարզերում ահագնացող աղքատության մեջ, Փաշինյանը խոստանում էր խաղաղություն, սակայն բերեց անվերջանալի թվացող միակողմանի զիջումներ։

Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը, իսկ փոխարենը չի ստանում ոչ մի իրական երաշխիք, ոչ մի կայունություն և ոչ մի փոխադարձ դրսևորվող հարգանք։

Երբ Ադրբեջանի ապօրինի պահանջներն ու քմահաճույքները վեր են դասվում Հայաստանի Հանրապետության կենսական շահերից, դա այլևս դիվանագիտություն կամ խաղաղության քաղաքականություն մասին չէ։ Դա սեփական պետության հաշվին հակառակորդի օրակարգի սպասարկում է։

Պայքարելու ենք մինչև վերջ և մեր ժողովրդին բերելու ենք իրական փոփոխություններ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930