«Մեր իշխանության տարբեր ներկայացուցիչներ պատմում են, որ հեղափոխությունից անմիջապես հետո, եթե չեմ սխալվում՝ Սոչիում, Պուտինը ցանկով հերթով հարցրել է Փաշինյանին՝ ուզո՞ւմ եք ԵԱՏՄ-ից դուրս գալ։ Փաշինյանն ասել է՝ ոչ։ Ուզո՞ւմ եք ռազմաբազան հանել։ Փաշինյանն ասել է՝ ոչ։ Պուտինն ինչ ասել է, Փաշինյանը բոլոր հարցերին ասել է՝ ոչ։ Մեր հարաբերությունների մեջ բազմաթիվ այդպիսի հարցեր կան։ Մեկը ռազմաբազան է, մեկը հայ-թուրքական սահմանին կանգնած սահմանապահ զորքերն են»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով Գյումրիից ռուսական ռազմաբազան հանելու մասին Փաշինյանի և Պուտինի հայտարարություններին։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում


















































