Լրահոս
Օրվա լրահոսը

Ալխաս Ղազարյանն ընտրվել է ԱԺ ԿԳՄՍՍ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Սեպտեմբեր 08,2026 16:32 Share

ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 8-ին գումարել է առաջին նիստը, որի օրակարգում ընդգրկված էր 3 հարց։

Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հայտնել է, որ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում ընտրելու համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Ալխաս Ղազարյանի թեկնածությունը։

Սիսակ Գաբրիելյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային գործունեությունը։

Քվեարկության արդյունքում Ալխաս Ղազարյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ։

Ելույթ ունենալով՝ Ալխաս Ղազարյանը շնորհակալություն է հայտնել Քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը՝ վստահության և իր թեկնածությունն առաջադրելու համար։ Նա նշել է, որ մեծ պատասխանատվությամբ է ստանձնում այս բարձր պաշտոնը։

Հանձնաժողովը հաստատել է նաև իր աշխատակարգը և հանձնաժողովի անդամների կողմից քաղաքացիների ընդունելությունների ժամանակացույցը։

Ըստ այդմ՝ քաղաքացիների ընդունելությունները կկայանան յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը՝ ժամը 14։00-ից 16։00-ը՝ Բաղրամյան անցակետի 1-ին հարկի 1-ին սենյակում։

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930