Լրահոս
Օրվա լրահոսը

«Սամվել Կարապետյանին մինչև օրս հոր գերեզման գնալ թույլ չեն տվել, ո՞նց գնար դեսպանատուն»․ Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ականների՝ Սամվել Կարապետյանի՝ քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացին վերաբերող հարցի մասին

Օգոստոս 06,2026 16:59 Share

«Սամվել Կարապետյանը մինչ օրս կալանավորված է։ Քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացի համար, ի դեպ եվրոպական երկրների փորձից տեղյակ անձինք Ձեզ կարող են պարզաբանել, անձը պետք է գնա դեսպանատուն։ Կհուշե՞ք ոնց գնար»,-ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի հարցին՝ Սամվել Կարապետյանի՝ այլ երկրների քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացն ի՞նչ փուլում է, ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում իր թեկնածության հարցի քննարկման ժամանակ այսպես պատասխանեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Նաև փաստեց․ «Սամվել Կարապետյանին մինչ օրս թույլ չեն տվել նույնիսկ իր հոր գերեզմանին այցելել։ ՀՀ դատական համակարգը, որը ժողովրդավարության բաստիոնի մարմնավորումն է, նույնիսկ գերեզման գնալ թույլ չի տվել։ Սամվել Կարապետյանի՝ մինչ օրս դատական նիստերի դահլիճում մասնակցությունն ապահովում են այն ոստիկանության ծառայության ավտոմեքենայով, որը կալանավորների է տեղափոխում։ Որևէ այլ տնային կալանքի տակ գտնվող անձի պարագայում այդպես չի արվում»։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31