Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվում քրիստոնեական խորհրդանիշներ կրող հայերին են կտտանքների ենթարկում, Հայաստանում՝ հոգևոր հայրերին. Տիգրան Աբրահամյան

Սեպտեմբեր 09,2026 11:56 Share

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Ինչո՞վ են տարբերվում հայաստանյան և ադրբեջանական իշխանությունները միմյանցից։ Առանձնապես չեն տարբերվում։

Բաքվում քրիստոնեական խորհրդանիշներ կրող հայերին են կտտանքների ենթարկում, իսկ Հայաստանում՝ հոգևոր հայրերին՝ ճշմարտություն հնչեցնելու և Հայ Առաքելական եկեղեցին ու նրա արժեքները պաշտպանելու համար։

Ամենայն Հայոց Հայրապետի, եպիսկոպոսաց դասի ու, առհասարակ, հոգևորականների նկատմամբ տարատեսակ ճնշումները՝ կալանավորումներից մինչև զրպարտիչ արշավներ, իրենց բնույթով, վտանգավորությամբ ու վնասակարությամբ առանձնապես չեն տարբերվում տաճարներ, կոթողներ, խաչքարեր ոչնչացնող ու մարդկանց քրիստոնյա լինելու համար բռնության ենթարկող ադրբեջանական գործելաոճից։

Սա Ալիև-Փաշինյան համատեղ օպերացիա է՝ ընդդեմ հայկական արժեհամակարգի, հայկականության և կենսունակության։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930