Լրահոս
Օրվա լրահոսը

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ Հայաստանում նախատեսվում է ունենալ Գորգի թանգարան, քննարկվել է Լեհաստանի հետ գորգերի համատեղ ցուցադրության հնարավորությունը

Սեպտեմբեր 09,2026 13:24 Share

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության Թագավորական ամրոցի գլխավոր տնօրեն Մալգոժատա Օմիլանովսկային:

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը:

Նախարարը ողջունել է Լեհաստանի Թագավորական ամրոցի պատվիրակության այցը Հայաստան՝ շնորհակալություն հայտնելով մշակույթի ոլորտում համագործակցության հետաքրքրություն ցուցաբերելու համար։

Հանդիպման առանցքում Հայաստանի և Լեհաստանի համատեղ ջանքերով գորգերի ցուցադրության կազմակերպման հնարավորությունն էր՝ ընդգծելու Հայաստանի և Լեհաստանի մշակութային ժառանգության, պատմական կապերի և մշակութային երկխոսության ընդհանրությունները։

Նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ Հայաստանում նախատեսվում է ունենալ Գորգի թանգարան, ինչը համագործակցության նոր հեռանկարներ կբացի երկու երկրների ժառանգությունը հանրահռչակելու ուղղությամբ: Այս համատեքստում քննարկվել է գորգերի համատեղ ցուցադրության հնարավորությունը։

Հանդիպմանը անդրադարձ է եղել մշակույթի և կրթության փոխկապակցությանը․ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Հայաստանի կրթական համակարգում թանգարանները և հուշարձանները դիտարկվում են որպես կրթական միջավայրեր, և այդ ուղղությամբ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում՝ դպրոցահասակներին ևս հաղորդակից դարձնելու մշակութային կյանքին:

Մալգոժատա Օմիլանովսկան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ հույս հայտնելով, որ այն կնպաստի մշակութային երկխոսության գործնականացմանը: Նա հայտնել է, որ արդեն իսկ հասցրել է այցելել Հայաստանի մի շարք պատմական վայրեր, որոնք իրենց համամարդկային արժեքով չափազանց տպավորիչ են:

Կողմերը քննարկել են Հայաստանի և Լեհաստանի մշակութային հաստատությունների միջև կայուն համագործակցության հարթակների ձևավորման հնարավորությունները։

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930