Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանի աջակցության հանրային խորհուրդը կզբաղվի քաղբանտարկյալների եւ Բաքվում պահվող հայ գերիների հարցերով

Սեպտեմբեր 10,2026 15:45 Share

Ձեւավորվել է կալանքի տակ գտնվող ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աջակցության հանրային խորհուրդ, որը հենց Ծառուկյանի առաջարկով կընդլայնի իր գործունեության սահմանները։  Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց ԲՀԿ անդամ Իվետա Տոնոյանը։ Նա նշեց, որ խորհուրդը կզբաղվի անազատության մեջ գտնվող բոլոր քաղբանտարկյալների, ինչպես նաեւ Բաքվում պահվող հայ գերիների իրավունքների պաշտպանության հարցերով։ «Այս պահի դրությամբ հանրային խորհուրդն արդեն ընդլայնել է իր գործունեության սահմանները եւ տարբեր ուղղություններով իր աշխատանքներն իրականացնելու է հենց այս մասով»,- նշեց նա։

Իվետա Տոնոյանի խոսքով՝ վերջին ժամանակահատվածում իրեն ժողովրդավարության բաստիոն հռչակած Հայաստանում մարդու իրավունքների պաշպանությունը դարձել է պաշտպանության կարիք ունեցող թիվ մեկ ոլորտը։

Մանրամասները՝ տեսանյութում

«Այն գործընթացները, որոնք այսօր տեղի են ունենում ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ, ոչ այլ ինչ են, քան քաղաքական վենդետա ու հաշվեհարդար։ Բոլորն են հասկանում, որ կալանավորված ու կալանավորվող բոլոր ընդդիմադիր գործիչների դեմ հարուցված քրեական գործերում իրավական կոմպոնենտը զրո է, այստեղ մենք գործ ունենք բացառապես քաղաքական վրեժխնդրության հետ»,- հայտարարեց Իվետա Տոնոյանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930