Ermenihaber.am – Նոբելյան մրցանակակիր, տնտեսագետության պրոֆեսոր պոլսահայ Տարոն Աճեմօղլուն գնահատականներ է տվել Թուրքիայի ներկայիս տնտեսական և քաղաքական կառուցվածքի վերաբերյալ։ Ըստ նրա՝ թեև երկիրն ունի ձեռնարկատիրական հզոր ներուժ ու ակտիվ բնակչություն, սակայն առկա խնդիրները խոչընդոտում են այդ հնարավորությունների լիարժեք օգտագործմանը։
Աճեմօղլուն ընդգծում է, որ տնտեսական ճգնաժամը հաղթահարելն անհնարին չէ, եթե վերացվեն զարգացման հիմնական խոչընդոտները՝ բարձր գնաճը, թույլ ազատ շուկան, կոռուպցիան և հովանավորչությունը։ Խոսելով երկրում առկա ժողովրդավարական հետընթացի մասին՝ նա նշում է, որ քաղաքացիները դեռևս ցանկանում են ժողովրդավարություն, սակայն այն չի սահմանափակվում միայն ընտրություններով և պահանջում է ազատ մեդիա ու քաղաքական մրցակցություն։
Նա նաև քննադատում է ընդդիմությանը՝ շեշտելով, որ «AKP»-ի 24 տարվա հաջողություններն ու ժողովրդավարության հետընթացը պայմանավորված են նաև ընդդիմության թուլությամբ և հանրության սպասելիքներին համապատասխանող ապագայի տեսլականի բացակայությամբ։
Ըստ պրոֆեսորի՝ Թուրքիային պետք է կառավարման նոր փիլիսոփայություն, որտեղ տնտեսությունն ու ժողովրդավարական ինստիտուտները պետք է զարգանան միասին։


















































