«Փաշինյանն ուզում է Տիգրանաշենը ճանաչել ապօրինի գույք ու հանձնել, մենք դա չենք թողնելու»,- դատարանի բակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
Լրագրողները նկատեցին, որ Փաշինյանը հայտարարում է, թե Տիգրանաշենը ՀՀ տարածք չճանաչելով՝ «նյարդն է հանում»։ Ի պատասխան Սամվել Կարապետյանն ասաց․ «Հաջորդ հարցին կանցնենք՝ կսկսենք «Էրիվանի» նյարդերը հանել»։
Կարապետյանը տեղեկացրեց, որ Տիգրանաշենի վերաբերյալ իրենք մշակում են մեծ ծրագրեր, որպեսզի այդ գոտին վերածեն տուրիստական կենտրոնի։ «Նպատակն է նաեւ, որ տարբեր արտադրություններ ունենանք այնտեղ, որպեսզի ժողովուրդն իրենց հայրենիքից դուրս չգա»,- հավելեց նա։
«Մենք սահմանազատման ծրագիր չունենք, մենք մեր հողերը հետ բերելու ծրագիր ունենք»,- հայտարարեց Կարապետյանը։
Կարդացեք նաև
Անդրադառնալով ՀԷՑ-ին՝ Սամվել Կարապետյանն ասաց․ «Դուք մի անհանգստացեք, ՀԷՑ-ը կվերադառնա իր օրինական տիրոջը, իրենք էլ ոչ մի բան չեն կարողանալու անել։ Արդեն ակնհայտ է, որ իրենք չեն կարողանում կառավարել ՀԷՑ-ը։ Հիմա արդեն ցնցումների մեջ ընկած՝ ինչ-որ մարդիկ են ման գալիս։ Այդ մարդիկ կան, այդ մարդիկ կվերցնեն ու կկառավարեն։ ՀԷՑ-ը չեն կարող վաճառել, ձեր տունը կարո՞ղ են վաճառել առանց ձեզ»։
Անդրադառնալով ռուսական ռազմաբազան դուրս բերելու մասին քննարկումներին՝ Սամվել Կարապետյանն ասաց․ «Եթե դուրս բերվի, կմնանք անտեր այս տարածաշրջանում։ Թուրքական բազա տեղը կդնեն, մի բազա պետք է, վերջը այդ բազան կա՝ հիմա կամ ռուսներն են, կամ թուրքերն են, որոշեք»։
Մանրամասները՝ տեսանյութում
Անդրադառնալով Բաքվի բանտից հայ գերիների հնչեցրած ուղերձներին՝ Կարապետյանն ասաց․ «Դրա համար մենք ասում ենք՝ փոփոխություն է պետք, մինչեւ չարվի այդ փոփոխությունը, այդ մարդիկ մնալու են, տանջվելու են Բաքվի բանտերում»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































