Լրահոս
Հայուն Խաչքարը
Օրվա լրահոսը

«Նրանք, ովքեր ասում են՝ չէ, թույլ չենք տալու, հրահրում են պատերազմ»․ Փաշինյանը՝ Տիգրանաշենի մասին

Սեպտեմբեր 11,2026 14:40 Share

Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների՝ Տիգրանաշեն կատարած այցին։

«Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի՝ 29 743 քկմ մեջ Քյարքին, ինչպես նաեւ մյուս անկլավները չեն մտել, այլ ընդհակառակը, մտել է Արծվաշենը։ Հիմա նրանք, ովքեր ասում են՝ չէ, մենք թույլ չենք տալու, հրահրում են պատերազմ»,- ասաց նա։

Հարցին, թե այսպես կոչված «անկլավների» հարցով կա՞ հստակություն, Փաշինյանը պատասխանեց․ «Թե ոնց կլուծվի այդ հարցը, դա երկրորդ հարցն է։ Փաստի արձանագրումը մի բան է, գետնի վրա լուծումները երկրորդ բան է։ Էլի եմ ասում՝ դրա վերաբերյալ այս պահի դրությամբ չկա, չի եղել որեւէ պայմանավորվածություն»։

Մանրամասները՝ տեսանյութում

Փաշինյանը հավելեց․ «Իմ հիմնական խնդիրն է այդ հարցի շուրջ նյարդը վերացնել, որպեսզի մենք ստանանք նորմալ լուծումներ։ Իմ խնդիրը ո՞րն է, ինչո՞ւ եմ ես սրա մասին խոսում։ Խոսում եմ նախապես, որովհետեւ տեսնում եմ՝ դա մի կետ է, որի շուրջ կարող են էսկալյացիա ձեւավորել, եւ չկարողանան»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930