Լրահոս
Հայկական երազանք
Օրվա լրահոսը

ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումների մասին

Սեպտեմբեր 14,2026 13:35 Share

ՀՀ Կառավարությունը ներկայացնում է Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Հայաստանի 4 մարզում և Երևանում:

Սեպտեմբերի 17

Իջևանի Շատրվանների հրապարակ

Ելույթ կունենա Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ սիրված արտիստների մասնակցությամբ։ Համերգը կղեկավարի Դավիթ Մելքոնյանը։

Սեպտեմբերի 18

Վանաձորի Հայքի հրապարակ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչեն արդեն սիրված և ճանաչված «Սիմֆոնիկ ռոք» և «Սիմֆոնիկ ֆոլկ» ծրագրերը։ Համերգը կղեկավարի Ջանլուկա Մարչիանոն։

Սեպտեմբերի 19

Կապանի Գարեգին Նժդեհի հրապարակ

Տոնական տրամադրությունը կապահովեն Հայաստանի լավագույն բենդերը։

Սեպտեմբերի 20

Գյումրու թատերական հրապարակ

Ելույթ կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ հանրապետության լավագույն կատարողների մասնակցությամբ։ Համերգը կղեկավարի Էդուարդ Թոփչյանը։

Բոլոր մարզային համերգների սկիզբը՝ 19:30:

Գլխավոր համերգը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին՝ ժամը 20:00-ին, Հանրապետության հրապարակում: Ելույթ կունենան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հովհաննես Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, «Կարեն Սևակ» բենդը և այլ սիրված արտիստներ. դիրիժոր` Սերգեյ Սմբատյան:

Եկե՛ք միասին տոնենք մեր հարատև պետության 35-րդ տարեդարձը։

Անկախություն՝ հարատև պետություն:

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել