«Այսօրվա նիստի օրակարգում նման հարց չկա»,-լրագրողները հետաքրքրվեցին՝ այսօր կայանալիք ՔՊ վարչության նիստին ՔՊ անդամ, ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանին՝ կուսակցությունից հեռացնելու հարց կա՞, այսպես պատասխանեց ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը։
Նա ասաց, որ Հայկ Սարգսյանն արդեն խիստ նկատողություն ստացել է և հաջորդ նկատողության պարագայում ամենայն հավանականությամբ այդպես էլ կլինի․ նրան կհեռացնեն կուսակցությունից։
Անդրադառնալով Գորիսում ՏԻՄ ընտրություններին առնչվող հարցերին և այն դիտարկումներին, թե Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին տարբեր քրեական գործերով «գերի են վերցրել», և որպեսզի այդ գործերից ազատվի, գնացել է ՔՊ-ի հետ միասին ՏԻՄ ընտրություններին մասնակցելու քայլին, Վահագն Ալեքսանյանն ասաց․ «Մենք անում ենք համերաշխությանն ուղղված քայլ․ ընտրություններին մասնակցում ենք «Համերաշխություն» դաշինքով․ դա ՔՊ-ի առաջարկն է։ Եվ մենք ուզում ենք, որ մեր հասարակության մեջ, մեր համայնքներում, քաղաքներում, գյուղերում լինի համերաշխություն։ Ավելի սուր հայտարարություններ էլ են հնչել թե′ մեր, թե′ Գորիս համայնքի ղեկավարի կողմից, հենց էդ է հարցը, որ համաձայնություն կնքում են այն մարդկանց հետ, ում հետ ունեցել ենք սուր անհամաձայնություններ»։
Կարդացեք նաև
Լրագրողների փաստմանը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Գյումրիում ռուսական ռազմաբազան կենսական նշանակություն չունի ՀՀ-ի համար և հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ է այն պահում, եթե մանավանդ վերջին շրջանում շատ է խոսվում, որ այն բավականին թանկ է ՀՀ-ի բյուջեի վրա նստում, Վահագն Ալեքսանյանը պատասխանեց․ «Եթե ՌԴ-ն ռազմաբազան հանելու ցանկություն ունենա, մենք կքննարկենք այդ հարցը, եթե մնալու ցանկություն ունենա, դա էլ կքննարկենք»։
ԱԺ պատգամավորների ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































