«Վերջերս Ազգային ժողովի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը գնացել էր Տանզանիա և պատմեց, որ ինքը հանդիպել է այնտեղ Ռոբերտ Քոչարյանի կողմից խոցված առյուծի թոռների հետ: Հիմա, այդ հանդիպման համար արժե՞ր, որ մենք պետական բյուջեից միջոցներ հատկացնեինք, որ Վահագն Ալեքսանյանը գնար հանդիպեր այդ առյուծի թոռներին ու նայեր նրանց թախծոտ հայացքին: Արժե՞ր, պարոն Համբարյան, ի՞նչ կարծիք ունեք»,- խորհրդարանում, 2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Համբարյանին հարցրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։
Էդգար Ղազարյանն ասաց՝ կարծում է, որ պետք է պատգամավորների գործուղումները լուրջ ուսումնասիրության առարկա դառնան․ «Օրինակ՝ կառավարությունում կա, կարծեմ, վարչապետի որոշում շատ վաղուց, որ գործուղումից վերադարձող անձը ներկայացնում է գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն: Եվ պատգամավորների և Ազգային ժողովի աշխատակազմի պարագայում էլ դա պետք է լինի»:
Նա նաեւ հարցրեց՝ ինչո՞ւ է իր պատգամավորական լիազորություններն իրականացնելու համար իրեն ամեն անգամ 250 000 դրամ տրամադրվում, երբ ինքն ամեն անգամ ավելի քիչ գումար է ուզում։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ




















































