Լրահոս
Օրվա լրահոսը

COP17-ին ընդառաջ կայացել է «Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն» խորագրով քննարկումը

Սեպտեմբեր 29,2026 23:45 Share

Կայացել է «Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն» քննարկումը։

Հոկտեմբերին Երևանում կայանալիք ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ՝ սեպտեմբերի 29-ին տեղի է ունեցել «Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն» խորագրով քննարկումը։

Քննարկման առանցքում Հայաստանում գենդերային առանձնահատկություններին արձագանքող կենսաբազմազանության կառավարման խթանումն էր, ինչպես նաև բնության պահպանության և որոշումների կայացման գործընթացներում կանանց մասնակցության ընդլայնումը։

Միջոցառմանը մասնակցել են պետական գերատեսչությունների, կանանց կողմից ղեկավարվող և համայնքներում գործող հասարակական կազմակերպությունների, բնական ռեսուրսների հետ սերտ կապ ունեցող համայնքների, ակադեմիական և հետազոտական հաստատությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Շրջակա միջավայրի փոխնախարար Արամ Մեյմարյանը կարևորել է բնապահպանության ոլորտում կանանց դերը՝ ընդգծելով, որ հատկապես կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության կորստի պայմաններում կանանց մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներին կարևոր նշանակություն ունի համայնքների դիմակայունության բարձրացման համար։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև գենդերային հավասարության, կլիմայական փոփոխության, կենսաբազմազանության պահպանության և կայուն զարգացման փոխկապակցվածությանը, ինչպես նաև այս ուղղություններով պետական կառույցների, քաղաքացիական հասարակության, համայնքների և միջազգային գործընկերների համագործակցության ընդլայնման հնարավորություններին։

Միջոցառումը նաև նախապատրաստական կարևոր հարթակ էր COP17-ի շրջանակում նախատեսվող «Կանանց ֆորումի» համար՝ հնարավորություն ընձեռելով ձևակերպելու ընդհանուր առաջնահերթություններ և մոտեցումներ, որոնք կնպաստեն կենսաբազմազանության կառավարման գործընթացներում կանանց առավել լիարժեք ներգրավմանը։

 

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930