ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը, հիշեցնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2020-ի 44-օրյա պատերազմից մեկ ամիս առաջ արված հայտարարությունը, թե ունենք տարածաշրջանում ամենամարտունակ բանակը, զուգահեռ անցկացրեց ԱԺ-ում արված այն հայտարարությունների հետ, երբ Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե ավերակ բանակ է եղել։
Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց․ «Ոչ մի ղեկավար չի կանգնում ու ասում, որ մեր բանակը կազմալուծված ու կազմաքանդված է»։
Էդգար Ղազարյանն էլ այս առիթով նշեց․ «Բա որ երկրի ղեկավարը չի ասում, որ բանակը կազմալուծված է, նոր մի քիչ առաջ՝ որպես ի՞նչ էիք այստեղ խոսում, որպես երկրի ղեկավար չէի՞ք, էդ նույն բանակի մասին չէի՞ք խոսում։ Ձեր պաշտոնավարման ժամանակաշրջանում չի՞ եղել, որ Բաքվում հիմնվել է հայկական բանակի ռազմավարի պուրակը, Արցախի ՊԲ-ն մոտ 6 միլիարդ դոլարի նյութական կորուստ է կրել, բա դա ե՞րբ է ձեռք բերվել, ձեր պաշտոնավորման երկու տարիների՞ն»։
Կարդացեք նաև
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































