Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս ահաբեկչին կարո՞ղ է մեկ օր հանձնեք Ադրբեջանին»․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին՝ հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինվորի մասին

Հոկտեմբեր 07,2026 21:21 Share
Աջակցեք aravot.am-ին

«ՀՀ դատական համակարգում հարցը պետք է քննվի, պետք է լինի դատարանի որոշում, վճիռն օրինական մտնի ուժի մեջ, բոլոր ընթացակարգերը պետք է տեղի ունենան ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»,- «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հարցին՝ այս ոճիրը կատարած ահաբեկչին կարո՞ղ է մի օր հանձնեք Ադրբեջանին, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նարեկ Կարապետյանը հստակեցրեց՝ նշեցիք՝ հնարավոր է պատժի մի մասը կրի Հայաստանում, ուստի կրկնակի հարց եմ տալիս՝ արդյոք այս ահաբեկչին դիտարկում եք արտահանձնել Ադրբեջանին․ մենք չենք ուզում այլ բան, քան ահաբեկչություն գործած մարդուն օրենքի ողջ խստությամբ դատենք հայկական օրենքներով, և որ նա իր կալանքն անցկացնի ԱԱԾ մեկուսարանում։ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան հիշեց կոկորդիլոսի մասին մի անեկդոտ։

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031