ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հյուրընկալել է Օմանի Սուլթանությունում մի շարք երկրների նորանշանակ դեսպաններին:
Քաղաքավարական այցերով դեսպանություն են այցելել Տաջիկստանի Հանրապետության դեսպան, դոկտոր Զուբայդուլլո Զուբայդզոդան, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մոնիկա Իվերսենը, Կորեայի Հանրապետության դեսպան Լի Ջոնգ Իլը, Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Գրեգորիո Բերնասկոնին:
Շնորհավորելով դեսպաններին նշանակման կապակցությամբ՝ ՀՀ դեսպանը գործընկերների հետ քննարկել է երկկողմ և տարածաշրջանային օրակարգերին վերաբերող հարցեր:
Կարդացեք նաև
Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպանություն



















































