Լրահոս
Օրվա լրահոսը

Լռել չի՛ կարելի։ Եթե այսօր համակերպվենք, վաղը ցանկացած քաղաքացու ֆեյսբուքյան կարծիքը կարող է վերածվել քրեական գործի. Արթուր Պապյան

Հոկտեմբեր 08,2026 15:07 Share
Աջակցեք aravot.am-ին

«CyberHUB-AM»-ի համահիմնադիր, տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Արթուր Պապյանի ֆեյսբուքյան գրառումը

Արթուր Դանիելյանի կալանավորումը, իսկ դրանից երկու շաբաթ առաջ էլ Վահրամ Սահակյանի ձերբակալությունը, պատահական կամ առանձին դրվագներ չեն․ սա հասարակությանը վախեցնելու և այլակարծությունը լռեցնելու համակարգված գործողություն է։

Երկու դեպքում էլ տեսնում ենք նույն վտանգավոր ձեռագիրը․ մեջտեղ են բերվում ամիսներ առաջ արված ֆեյսբուքյան գրառումներ, ինչը փաստում է, որ իրավապահ համակարգը ոչ թե օպերատիվ արձագանքում է իրական վտանգներին, այլ «պահեստավորում» է քննադատների խոսքերը՝ հարմար պահին քաղաքական պատվերով շրջանառության մեջ դնելու համար։

Կալանքը՝ որպես խափանման միջոց, կիրառվում է սոցցանցային տեքստերի համար, այն դեպքում, երբ ընդդիմադիրների նկատմամբ հնչող բացահայտ սպառնալիքներն ու ատելության խոսքը մնում են բացարձակ անպատիժ։

Երբ քննադատական խոսքը քրեականացվում է, խոսքի ազատությունը վերածվում է ֆիկցիայի, իսկ պետությունը կորցնում է իր ժողովրդավարական դեմքը։

Լռել չի՛ կարելի։

Իրավապաշտպան կազմակերպությունները, քաղաքացիական հասարակությունը և միջազգային կառույցները պետք է հստակ ու աներկբա գնահատական տան այս ոտնձգություններին։

Եթե այսօր համակերպվենք նման նախադեպերի հետ, վաղը ցանկացած քաղաքացու ֆեյսբուքյան կարծիքը կարող է վերածվել քրեական գործի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել