Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Խաչատրյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի Սենատի շարունակական աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին, այդ թվում՝ Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացմանը

Հունիս 24,2026 16:04 Share

Հունիսի 23-ին դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներին՝ խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դեվինազի գլխավորությամբ։

Բարեկամության խմբի նախագահն անդրադարձել է Հայաստանում կայացած միջազգային խոշոր միջոցառումներին, ինչպես նաև խորհրդարանական ընտրություններին՝ խնդրելով դեսպանին մանրամասն խոսել դրանց մասին։

Հայաստանի դեսպանը բարձր է գնահատել Ֆրանսիայի Սենատի շարունակական աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին, այդ թվում՝ Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացմանը։

Դեսպան Խաչատրյանն անդրադարձել է Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ու գրանցված արդյունքներին, ինչպես նաև հետընտրական զարգացումներին ու միջազգային դիտորդների եզրակացություններին։

Խոսել է Հայաստանում մայիսին կայացած Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի և ՀՀ-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի մասին։ Առանձնացրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ մայիսի 3-5-ին Հայաստան կատարած պետական այցը։ Կարևորել է այցի շրջանակներում Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին հռչակագրի ստորագրումը, ինչը նոր հնարավորություններ է ստեղծում մի շարք կարևոր ոլորտներում համագործակցության ընդլայնման համար։

Հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրել է Հարավային Կովկասում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացմանն ուղղված Հայաստանի ջանքերը, ինչպես նաև ընդգծել «ԹՐԻՓՓ» նախագծի իրականացմանն ուղղված զարգացումները։

Դեսպան Խաչատրյանը սենատորների ուշադրությունն է հրավիրել հայկական ծագում ունեցող ապրանքատեսակների վրա տնտեսական սահմափակումների արդյունքում ստեղծված իրավիճակը՝ կարևորելով այդ հարցում ինչպես ԵՄ, այնպես էլ Ֆրանսիայի աջակցությունը։

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահն ու անդամները վերահաստատել են Սենատի և բարեկամության խմբի հանձնառությունը՝ շարունակելու աջակցել տարածաշրջանում խաղաղության օրակարգին, Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված գործընթացներին, ինչպես նաև Հայաստան-Ֆրանսիա երկկողմ գործընկերության ամրապնդմանն ու ընդլայնմանը:

Դեսպանը պատասխանել է Սենատի անդամների հարցերին։

ՀՀ դեսպանություն Ֆրանսիայում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930