Մինչև 110 կգ քաշային կարգում Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Գրիգոր Ղազարյանը Դուրեսում ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում երկամարտի 353=155+198 կիլոգրամով բավարարվեց հինգերորդ տեղով։
Սակայն մեր ծանրորդը կարող էր ավելի բարձր տեղ զբաղեցնել, ընդհուպ՝ բարձրանալ մրցանակային պատվո հարթակ։ Բանն այն է, որ մրցավարները պոկում վարժությունում երկու անգամ չգրանցեցին նրա բարձրացրած 161 և 163 կգ քաշերը։
Գրիգորը արմունկների հետ կապված օրթոպեդիկ խնդիր ունի և յուրաքանչյուր մոտեցման ժամանակ համապատասխան ժեստով այդ մասին հուշում էր մրցավարներին։ Եթե վերջին մոտեցման ժամանակ տեխնիկական սխալ, իրոք, կար, ապա դրանից առաջ տպավորություն էր, որ ծանրորդը քաշը ֆիքսել էր թույլատրելի կանոնների սահմաններում։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































